Moody's-ը վերանայել է ադրբեջանական վեց բանկերի կացությունը` ապագայի հոռետեսական կանխատեսումներով: Բանկերից երեքի` VTB-Azerbaijan-ի, Bank of Baku-ի և UniBank-ի պարագայում իջեցվել են թե վարկանիշները, թե բազային վարկային գնահատականները: Բանկերի հետագա շահութաբերության կանխատեսումը ևս բացասական է: Ադրբեջանի բանկային համակարգում ստեղծված անկայունության պատճառներն են սպառողական սղաճի տեմպերի արագացումը, գործազրկության աճը՝ նշում են Moody's-ի մասնագետները: